ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Նա է որոշում, թե ով է լինելու Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը»

«Նա է որոշում, թե ով է լինելու Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը»
16.10.2012 | 13:25

Facebook-յան օգտատեր Կարեն Թումանյանը, «Նա է որոշում, թե ով է լինելու Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը» վերտառությամբ հրապարակման մեջ, մասնավորապես գրում է. «Հասարակությանը արդեն ադապտացվել է, որ յուրաքանչյուր ընտրություններից մի երկու ամիս առաջ պետք է հանդես գա Գալուստ Սահակյանը և հայտարարի, թե իրենք ում են համարում հնարավոր մրցակից: Եվ հետաքրքիրն այն է, որ հենց, ըստ այդ սցենարով էլ ընտրության օրը ձայները համապատասխանաբար բաշխվում են: Գալուստ Սահակյանը «անկախ իրենից» դարձել է ընտրական արդյունքների մի յուրահատուկ «մարգարե»: Օրինակ` նրա տրամադրությունից է կախված 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ` ով է լինելու Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը: Մենք էլ մեր հերթին քվեախցիկում սկսում ենք մտածել հետևյալ կերպ` լավ կլիներ ձայնս տայի այս մի թեկնածուի օգտին: Սակայն մի փոքր մտածելուց հիշում ենք Գալուստ Սահակյանի «մարգարեական կանխատեսումները»` և ափսոսելով, որ մեր ձայնը չկորի` տալիս ենք այդ ազգաբախտորոշ ձայները այն թեկնածուի օգտին, ում անունը հեռաստատեսությամբ տվել էր անձամբ ինքը` Գալուստ Սահակյանը: Չգիտես, թե, ինչո՞ւ հիշեցի Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի արած հայտարարությունը, որը սիրով ներկայացնում եմ Ձեզ` «Ես չեմ ճանաչում միասնական թեկնածու, ժողովուրդը պետք է ընտրի ընդդիմության թեկնածուին, իսկ բոլոր կուսակցությունները, որոնք ուզում են՝ թող առաջադրվեն»: Նորից ու նորից կարդալով այս տողերը` ինքս ինձ հարց էի տալիս, իսկ Գալուստ Սահակյանը համաձա՞յն է Ձեր մտքերի հետ պն. Բագրատյան, չէ, որ նույնիսկ այդ դեպքում նա իր մեկ հայտարարությամբ կարող է արժեզրկել ժողովրդի կողմից ընտրված միասնական թեկնածուի վարկանիշը: Ավարտելով ուզում եմ ասել, որ «Գալուստ Սահակյանը լավ կլինի կանխատեսումներ անի, թե ե՞րբ է բացահայտվելու ատկատչիկների անունները»:

Դիտվել է՝ 3812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ